Կիր. Մրտ 24th, 2019

Թունելի Հակոբի քրոջորդի, «Մոնարխ» ու Սերժ Սարգսյանի հովանավորյալ. ովքեր են հայտնվել Դավիթ Սանասարյանի կողքին

113 Views

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ` արմատական հեղափոխական Դավիթ Սանասարյանը բավականին հետաքրքիր կադրային քաղաքականություն է վարում: Նրա «կադրային բանկը» հիմնականում բաղկացած է Հաշվեքննիչ պալատի կադրերից, սակայն էլ ավելի հետաքրքիրը ՀՀԿ-ական եւ մերձՀՀԿ-ական կադրերն են, որ բավականին լուրջ ֆունկցիաներ ունեցող ՊՎԾ-ի առանցքային պաշտոններում են: ՊՎԾ բնապահպանության վարչության պետը` Արման Դավթյանը, ՀՀԿ-ական Թունելի Հակոբի (Հակոբ Հակոբյանի) քրոջ որդին է։

loading...

Հիշեցնենք` Թունելի Հակոբը հետաքրքրություններ ունի «բնապահպանության» ոլորտում, այդ թվում եւ «Ամուլսարի» տեխնիկան ինքն է «սպասարկում»: Ինչ վերաբերում է Դավիթ Սանասարյանի տեղակալ Ալբերտ Աբգարյանին, ապա նա ժամանակին աշխատել է նախագահականում, համարվել է Սերժ Սարգսյանի հովանավորյալը, 2017-ին ՀՀԿ համամասնական ցուցակի 58-րդ համարն էր, ստեղծագործում էր ՀՀԿ-ի համար` նախընտրական երգն ինքն էր գրել: Ըստ որոշ աղբյուրների, Սանասարյանը մտերիմ է «Մոնարխի»՝ Արմեն Գինոսյանի հետ։

Ի դեպ, մեզանում վեբ-կայք ունեն անգամ փոքրիկ վարսավիրանոցներն ու արհեստանոցները, սակայն ՊՎԾ-ն առ այս պահը կայք չունի։ Կառավարության կայքում եւ ծառայության ֆեյսբուքյան էջերում միայն հեռախոսահամար կա նշված, որին չեն պատասխանում, եւ էլեկտրոնային փոստի հասցե»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Rotaban.ru - биржа баннерной рекламы
loading...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

×

Facebook