Կիր. Ապր 21st, 2019

Դաժան Սպանություն Էջմիածնում․ Կապկպված Տղամարդու Դիակը Հայտնաբերել Են Բնակարանում

190 Views

Տղամարդու բերանը, ձեռքերն ու ոտքերը կպչուն ժապավենով կապկպված են եղել, գլխին էլ` բութ առարկայով հասցված վնասվածքի հետք։

loading...

Քիչ առաջ իրավապահները Էջմիածնի Մաշտոցի փողոցի 10-րդ շենքի թիվ 6 բնակարանում հայտնաբերել են միայնակ ապրող տանտիրոջ դին։

Նախնական վարկածով՝ 81-ամյա տղամարդուն սպանել են․ բերանը, ձեռքերն ու ոտքերը կպչուն ժապավենով կապկպված են եղել, գլխին էլ` բութ առարկայով հասցված վնասվածքի հետք։

SputnikArmenia-ի տեղեկություններով տղամարդուն գտել է նրա ազգականը, որը զանգահարել է նրան և տեսնելով, որ հեռախոսին չի արձագանքում, անմիջապես եկել է այցի։

Սպանված տղամարդու մեքենան էլ ավտոտնակում չի եղել։ Ենթադրվում է, որ հանցագործությունը կատարած անձը կամ անձինք այն հափշտակել են։

Իրավապահները տեղում պարզում են կատարվածի հանգամանքները։

Rotaban.ru - биржа баннерной рекламы
loading...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

×

Facebook