«Հուսով եմ, որ մինչև մահս պիտի Շուշվա փողոցներում քայլեմ: Եղեք պինդ, հոգով ուժեղ, և փառք տանք մեր նահատակներին: Ես խոնարհվում եմ մեր որդեկորույս մայրերի առաջ, մենք պիտի հիշենք՝ որտեղ ընկան մեր տղաները, արդեն սրբավայր է և մենք պարտավոր ենք վերադառնալ մեր սրբավայրերը»:
Այս մասին մարտական հերթապահության մեկնող երկրապահներին ճանապարհելու ժամանակ ասել է ԵԿՄ ղեկավար Սասուն Միքայելյանը:
Մարտական հերթապահության մեկնող 225 երկրապահներ կկատարեն իրենց առջեւ դրված առաջադրանքները, կապահովեն սահմանների անվտանգությունը:
ԵԿՄ ղեկավարը նաև նշել է, որ երկրապահը պետք է ավելի հզորանա, ավելի ամուր և պատրաստակամ լինի՝ նենգ թշնամուն դիմակայելու համար: